ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2015 17:43
Հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել
Ապրիլի 2-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ի-ն, վարելով «ՎԱԶ-21074» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Մ. Գոշի փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակչուհի, 1933թ. ծնված Ռ. Շ-ին, ինչի հետևանքով վերջինս քթի և աջ ձեռքի կոտրվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: