Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

19.07.2019 19:31

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՊՔԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ԱՐՄԱՏԱԶՐԿԵՔ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՊՔԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ԱՐՄԱՏԱԶՐԿԵՔ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ ծառայողական-գործունեության արդյունքները ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային և ոստիկանության քրեական հետախուզության վարչություններում

 

Սույն թվականի հուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային և ոստիկանության քրեական հետախուզության վարչություններում:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկան ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային և ոստիկանության քրեական հետախուզության վարչությունների պետերը:
Ըստ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մհեր Պողոսյանի՝ 2019թ.-ի առաջին կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 131 դեպք՝ նախորդ տարվա 103-ի դիմաց, աճը կազմել է 28 դեպք կամ 27.2 %, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 28.7 % ՝ 2018թվ.-ի առաջին կիսամյակի 29.3%-ի համեմատ:
Հանցագործության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են սեփանակության (12.6%-ից 34.3%) և պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների (8.7%-ից 10.7%) տեսակարար կշիռները, իսկ նվազել՝ մարդու (39.8%-ից 39.7 %), հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության (37.9%-ից 14.5%) և տնտեսական գործունեության դեմ ուղղված (1%-ից 0.8 %) հանցագործությունների տեսակարար կշիռները:
Քննարկվող ժամանակահատվածում բացահայտման արդյունավետությունը նվազել է 4.8 %-ով ( 98.8%-ից 94 %), իսկ քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման արդյունավետության նվազումը կազմել է 8.8 % (97.3%-ից 88.5 %):
Համապատասխան զեկույցներով հանդես եկան նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության առանցքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Ոստիկանության պետն իր խորին մտահոգություններն արտահայտելով բոլոր հանցագործությունների՝ այդ թվում քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների աճի հանգամանքով, պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել ինչպես դրանց կանխարգելման, այնպես էլ բացահայտման ուղղություններում:
-Հասարակական կարգի և հասարակության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելումը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, նախկինում դատվածների և անչափահասների կողմից հնարավոր հանցագործությունների կանխարգելումը, մեր անմիջական պարտականությունը լինելուց բացի հասարակական պահանջ ներկայացնող հրամայականներ են: Խորքային վերլուծության արժանացրեք յուրաքանչյուր դեպք և պատահար, վեր հանեք դրանց պատճառահետևանքները: Հետևողական աշխատանքի և յուրաքանչյուր դեպքի անհատական մոտեցման միջոցով արմատազրկեք դրանց առաջացման աղբյուրները, -նշեց ոստիկանության պետը:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը վերլուծության ենթարկելով յուրաքանչյուր ծառայողի արձանագրած ցուցանիշները, չափազանց կարևորեց պարեկապահակետային գումարտակի գործունեության նշանակությունը և պահանջեց նշանակվող վերակարգերի հետ իրականացնել ամենօրյա և մանրակրկիտ հրահանգավորում՝ հասարակությանը սպառնացող նույնիսկ աննշան բացասական երևույթների ժամանակին հայտաբերման և չեզոքացման համար:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցը ներկայացրեց վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրեյ Մկրտչյանը, ով հատուկ կանգ առավ հանրապետության տարածքում հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման և օպերատիվ իրավիճակի վերահսկելիության հետ կապված հիմնական ուղղություններին:
Ոստիկանության պետը վերլուծելով արձանագրած ցուցանիշները, ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հստակ և նպատակային հանձնարարականներ տվեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության պատասխանատուներին: