ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2020 15:47
Հետապնդել և քաշքշել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհուն
Հունիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Ն. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2019թ-ից առ այսօր ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Հ. Մ.-ն անհանգստացնում է իրեն՝ զանգերով, հաղորդագրություններով, հետապնդում ավտոմեքենայով, իր նկարները առանց թույլտվության տեղադրում սոցկայքերում և հաղորդագրություններ ուղարկում ու հաշվի չառնելով իր նախազգուշացումները շարունակում է անհանգստացնել, իսկ հունիսի 1-ին ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանություն գալու ճանապարհին քաշքշել է իրեն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: