ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.12.2019 12:23
Հետախուզվողը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության Թումանյանի ու Տարոնի բաժիների և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի ‹‹Երիտասարդական›› մետրոպոլիտենի կայարանի մոտակայքից հայտնաբերվել է 2019թ. հունվարի 25-ին ԱՀ քր. օր-ի 183 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 4 տարի ազատազրկման ենթարկված դատապարտյալ՝ ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1992թ.ծնված Լևոն Պապյանը և տեղափոխվել ԱՀ ոստիկանության ՔԿ վարչություն: