ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.02.2020 11:49
Հեծանվորդը վրաերթի է ենթարկվել
Փետրվարի 28-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:55-ին ամբողջ մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 2002թ. ծնված Վ. Հ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա.-ն, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Նոր Մարաղա գյուղում վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հեծանվորդ Վ. Հ.-ին:
Վրաերթի նախնական պատճառը հանդիսացել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: