ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2015 11:45
Հեծանվորդը բախվել է ավտոմեքենային
Օգոստոսի 14-ին, ժամը 22:05-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 20:35-ին կոնքի սալջարդով և գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ 1999թ. ծնված Ս. Ա-ն:
Պարզել է, որ Ս. Ա-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20:20-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 5ա շենքի մոտակայքում, հեծանիվով` նույն փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ՝ 1981թ. ծնված Վ. Մ-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» ավտոմեքենային բախվելու հետևանքով: