ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2016 16:27
Հեծանիվը գողացել էր հարևանը
Հունիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքի Դ. Բեկի փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1963թ. ծնված Ս. Դ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, իրենց բնակարանի մուտքից անհայտ անձը գողացել է եղբոր որդուն պատկանող հեծանիվը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Ա-ն:
Ա. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
Գողոնն առգրավված է: