ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2020 12:57
Հափշտակություն՝ Հադրութի շրջանում
Դեկտեմբերի 28-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Ի.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. նոյեմբեր ամսից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Տումի գյուղում տեղակայված իր հանգուցյալ պապ՝ Հ. Բ.-ին պատկանող տան նկուղային հարկի դուռը մեխանիկական ներգործոությամբ բացելու միջոցով գաղտնի հափշտակել է 2 հատ 30 լիտրանոց կաթսա և 2 հատ 40 լիտրանոց ալումինե տարրա:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: