ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:33
Հափշտակության դեպք՝ Հադրութում
Ապրիլի 25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ռ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 20-ի ժամը 07:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը գաղտնի հափշտակել է Հադրութի շրջանի «Տուլուս» կոչվող տեղամասում կայանված իր հանգուցյալ հորը անվամբ հաշվառված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը, 1 հատ կրակմարիչ և 1 հատ էլեկտրոնային կրիչ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: