ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2019 11:14
Հափշտակել է տրակտորի թրթուրը և վաճառել
Հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2019թ. օգոստոսի սկզբներին Հադրութի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Ա.-ն Վարդաշատ գյուղի վարչական տարածքի «Տախտակներ» կոչվող տեղամասում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Ն.-ին պատկանող ընկերության քարի արդյունահանման հանքի տարածքում կայանված «Բուլդոզեր Տ-130» չշահագործվող տրակտորի մոտից գաղտնի հափշտակել է նշված տրակտորի թրթուրը և 30.000 դրամ գումարով վաճառել է Հադրութ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Հ.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: