ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:45
Հափշտակել է տնտեսական իրեր
Սեպտեմբերի 12-ին ժամը 21:00-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Ս. Պ.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդել է առ այն, որ 2019թ. սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ից մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան ապակին հանելու և ներսից սողնակը բացելու միջոցով մուտք է գործել իր կողմից տնօրինվող առանձնատուն և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի տնտեսական իրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: