ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.11.2019 10:56
Հափշտակել է մարտկոց և դիզվառելիք
Նոյեմբերի 18-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վարչական տարածքում գտնվող շլաքարի հանքի մոտակայքում կայանված «Բիլդինգ Կորպ» ՍՊ ընկերությանը պատկանող «3322» մոդելի էքսկավատորից գաղտնի հափշտակել է 120 ամպեր հզորությամբ մարտկոցը և 35 լիտր դիզվառելիք, իսկ նույն վայրում կայանված «Բելառուս-82» տրակտորի բաքից 25 լիտր դիզվառելիք։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: