ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 11:48
Հափշտակել է հովացման համակարգը
Հոկտեմբերի 28-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Բ. Բ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ հոկտեմբերի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Մարտունի քաղաքի «ՄՈՍՏԵՆ ՏԱԿ» կոչվող տեղամասում գտնվող իր բանջարանոցում կայանված իրեն պատկանող «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է հովացման համակարգը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Վ.Ս.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: