ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.05.2020 11:56
Հափշտակել է գումար
Մայիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել մայրաքաղաքի Մանուկյան փողոցի 2 շենքի բնակիչներ Ռ. Ա.-ի և Ն. Բ.-ի համատեղ դիմումն ուղղված ԱՀ Գլխավոր դատախազին այն մասին, որ Հեքիմյան փողոցի 1 շենքի 26 բնակարանի բնակիչներ՝ Ս. Ա.-ն և Ա. Բ.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են Լուսավորիչ փողոցում տեղակայված բնակարանի վաճառքի դիմաց բանկի կողմից տրամադրված 15.000.000 դրամ գումարը, որի դիմաց գնել են Մանուկյան փողոցում տեղակայված բնակարանը, որը գրանցվել է Ա. Բ.-ի կնոջ` Է. Գ.-ի անունով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: