ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:01
Հափշտակել է բանկային քարտը
Փետրվարի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Գ.-ն 2018թ. հունիս-հուլիս ամիսներին իր երեխաներին տեսակցելու նպատակով, հյուրընկալվելով նախկին կնոջ՝ 1993թ.ծնված Մ. Խ.-ին առանձնատանը, բազմոցի վրա դրված փաստաթղթերից գաղտնի հափշտակել է Մ. Խ.-ին պատկանող Ստեփանակերտ քաղաքի «Կարինե Քամալյանի» անվան պետական բժշկական քոլեջի կողմից տրված դիպլոմը, իսկ նույն ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված առանձնատուն և ննջասենյակում առկա պահարանի մեջ դրված, վերջինիս պատկանող պայուսակից գաղտնի հափշտակել է նույն շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Զ. Մ.-ին պատկանող բանկային քարտը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: