ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 11:48
Հափշտակել է 5000 ՀՀ դրամ
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբեր ամսվա սկզբներին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1972թ. ծնված Ռ. Ա.-ն ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով Աստղաշեն գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Վ. Խ.-ի վարած «Միցսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է 5.000 ՀՀ դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: