ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2019 14:41
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՅՈՒՂՆ ՈՒ ՍԱՐՔԵՐԸ
Ս.թ.օգոստոսի 14-ին Հադրութի շրջվարչակազմից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ «Արցախէներգո» ՓԲԸ «Դիզակ» մասնաճյուղի կողմից սույն թվականի օգոստոսի 7-ին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արաքսի հովտի տարածքում գտնվող արտեզան հորերի պոմպերի ենթակայանների և ուժային տրանսֆորմատորների ենթակայաններից բացակայում են ուժային տրանսֆորմատորների համար նախատեսված մոտավորապես 550 լիտր յուղ և թվով 2 հատ հաշվառման սարքեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: