ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2020 17:13
Հափշտակել են ռետինե խողովակներ
Մայիսի 19-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. մայիսի 15-ին ժամը 21:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Օ.-ն Կարմիր Շուկա գյուղում տեղակայված Մարտունու շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Գ. Պ.-ին պատկանող հարսանյաց սրահի դիմացից գաղտնի հափշտակել է 28 մետր երկարությամբ ռետինե խողովակ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: