ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2020 11:57
Հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին
Մայիսի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:35-ին ստորին կոպի պատռված վերքով և ենթամաշկային հեմատոմայով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Գ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մայիսի 23-ին ժամը 01:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն գտնվելով տանը քնած վիճակում, այնտեղ է ներկայացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Ս.-ն և ձեռքերով հարվածներ հասցրել Ա. Գ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: