ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:22
Հարվածներ են հասցրել և սպառնացել
Մայիսի 27-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նյութերի ստուգման ընթացքում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ի.-ն բացատրություն է տվել, որ 2020թ. մայիսի 21-ին Շահումյանի շրջանի բնակիչներ՝ 1990թ.ծնված Վ. Գ.-ն, 1986թ.ծնված Ա. Ջ.-ն և 1970թ.ծնված Ս. Գ.-ն, ձիերին Տոնաշեն գյուղում փնտրելու ժամանակ, իրեն մայիսի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում տեղափոխել են Ակնաբերդ գյուղ, 2 ձիերի կորստյան վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար, նրան մոտ 1.5 ժամ պահել են մի անմարդաբնակ տան մեջ, բացի այդ ճանապարհին և Ակնաբերդ գյուղում Ա. Ջ.-ն մի քանի անգամ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին և սպառնացել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: