ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.04.2020 10:47
Հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ
Ապրիլի 20-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ժ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում Շիրակ գյուղի հարակից «Աղբյուր» կոչվող տարածքում վիճաբանություն է առաջացել իր նույն շրջանի բնակիչներ՝ 1994թ. ծնված Գ. Մ.-ի ու 1983թ. ծնված Է. Մ.-ի միջև, որի ընթացքում վերջիններս երկաթյա խողովակով և բռունցքով հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառվելով մարմնական վնասվածքներ:
Ժ. Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: