ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2014 17:08
Հարվածել է և հայհոյանքներ տվել
Հուլիսի 27-ին, ժամը 01:00-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել է Լ. Պետրոսյան փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Կ. Մ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և վերջինս, անսթափ վիճակում դուրս գալով ավտոմեքենայից, հարվածել է դեմքին ու հայհոյանքներ տվել իր հասցեին: