ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2018 14:35
Հարուցվել է քրեական գործ
Հունիսի 25-ին ԱՀ գլխավոր դատախազությունում, ԱՀ քրեական օրենսգրքի 323 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել առ այն, որ ս.թ. մարտի 17-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն են հրավիրվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության թվով 12 մասնակիցներ, որտեղ քրեական հետախուզության վարչության ծառայողները դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից բռնություն գործադրելով ծեծի են ենթարկել նրանց: