ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2018 21:17
«ԹԵԺ ԳԻԾ»
Հարգելի քաղաքացիներ.
Հիշեցնում ենք¸ որ ոստիկանություն-հասարակություն կապն էլ ավելի ամրապնդելու, ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու և համագործակցությունն ընդլայնելու նպատակով շարունակում է գործել ոստիկանության «Թեժ գիծ»-ը։
Ձեր իրավունքների ոտնահարման¸ Ձեր նկատմամբ հակաօրինական գործողություններ դրսևորելու¸ հնարավոր իրավախախտման¸ այդ թվում՝ հասարակական կարգի կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերին ականատես լինելուց բացի¸ խնդրում ենք ոստիկանության գործունեության վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ ունենալու դեպքում զանգահարել ոստիկանության «Թեժ գծի» 047.950878 կամ 99-02 հեռախոսահամարներին, իսկ ժամը 19:00-ից հետո՝ միայն 99-02 անվճար կարճ հեռախոսահամարին։
Հիշեք¸ որ Ձեր կողմից ցուցաբերվող քաղաքացիական ակտիվությունը կնպաստի ոստիկանությաան գործունեությունը առավել թափանցիկ հարթություն տեղափոխելու և հնարավոր օրինազանցությունները նախկանխելուն և կանխելուն։
Հավաստիացնում ենք¸ որ ներկայացված ահազանգը անհետևանք չի մնա և հակաօրինական արարքներ թույլ տված անձինք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժները, իսկ ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները պարտադիր կքննարկվեն և դրանց վերաբերյալ կընդունվեն համապատասխան կառավարչական որոշումներ։
Ոստիկանությունը երաշխավորում է «Թեժ գծին» ահազանգող անձի գաղտնիությունը։