Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

23.07.2018 12:18

Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը

     Հուլիսի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1984թ. ծնված Հ. Խ-ն (ԱՀ ԱԺ պատգամավոր) դիմում է ներկայացրել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն  այն մասին, որ հուլիսի 19-ին <<Շառլ Ազնավուրի>> անվան մշակույթի կենտրոնի բակում, քաղաքապետարանի կողմից թուլյատրված հավաքի ժամանակ, բանախոս` Տ. Գ-ի ելույթի ընթացքում նրան է մոտեցել մի կին և փորձել վերցնել բարձրախոսը: Հավաքի մասնակիցները դա թույլ չեն տվել: Կինը իրեն պահել է ագրեսիվ, հնչեցրել վիրավորական խոսքեր հավաքի բանախոսների և մասնակիցների հասցեին: Ինքը որպես հավաքի  կազմակերպիչ դիմել է հավաքի կարգադրիչներ` 1975թ. ծնված Ա. Գ-ին և 1991թ. ծնված Ա. Մ-ին, ովքեր փորձել են հեռացնել կնոջը հավաքի վայրից, սակայն նա իրեն պահել է ագրեսիվ, հնչեցրել վիրավորական բառեր, ապտակել կարգադրիչ` Ա. Մ-ին՝ հրաժարվելով կատարել կարգադրիչների հավաքի վայրը լքելու պահանջը:

     Պարզվել է, որ նշված կինը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1973թ. ծնված Զ. Ա-ն, ով հավաքի ժամանակ ցանկացել է վերցնել բարձրախոսը և ելույթ ունենալ, ինչի արդյունքում վիճաբանություն է  առաջացել  նրա  և կարգադրիչների  միջև: