ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2018 12:54
Հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի երկու դեպք
Մարտի 25-ին ժամը 17:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 1958թ. ծնված Բ. Ա-ն, վարելով «ԳԱԶ-24» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 101 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 1929թ. ծնված Ա. Բ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Մարտի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Շիրակի մարզի Աղին գյուղի բնակիչ՝ 1973թ. ծնված Մ. Հ-ն, վարելով «ՎԱԶ-21013» ավտոմեքենան Մարտունի քաղաքի Ազատամարտիկների 14 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի 1940թ. ծնված Ռ. Խ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում: