Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

11.09.2017 17:46

Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 3 դեպք

Սեպտեմբերի 9-ին ժամը 08:10-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 1997թ. ծնված Կ. Հ-ն, վարելով «Մերսեդես- Բենց E-190» ավտոմեքենան, Ճարտար-Զորավան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով նրա հետ ընթացող նույն քաղաքի բնակիչներ` 1992թ. ծնված Մ. Շ-ն, 1986թ. ծնված Ն. Մ-ն և  նույն շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ 1987թ. ծնված Ս. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու զինվորական հոսպիտալ:

 

*  *  *

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ 1983թ. ծնված Ս. Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենց С-200» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին բախվել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչ 1977թ. ծնված Ա.Ս-ի վարած «ԲՄՎ-318 i» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր` Մարաղա գյուղի բնակչուհի 1982թ. ծնված Լ. Վ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

         *  *  *

 

Սեպտեմբերի 8-ին ժամը 20:21-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Ս. Ա-ն, վարելով «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից դեպի ձախ, վթարի ենթարկվել ու ստացել վնասվածքներ: