ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2018 12:30
Հանձնել է ձևափոխված հրացան և փամփուշտներ
Ապրիլի 30-ին Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի բնակիչ՝ 1980թ. ծնված Վ.Ա-ն, ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի՝ կարճեցված փողով, երկփողանի, անընթեռնելի համարի հրացան, որի աջ փողը ձևափոխված է 5.6մմ տրամաչափի, ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 73 փամփուշտ: