ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2019 13:38
Հայտնաբերվել է Մարտունի քաղաքի բնակչի դին
Հոկտեմբերի 16-ին ժամը 20:00-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Մարտունի քաղաքի Օզանյան փողոց մեկնած շտապբուժօգնության անձնակազմը հայտնաբերել է նույն քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Վ. Ղ.-ի դին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն oրը ժամը 19:30-ի սահմաններում, Վ. Ղ.-ն իրենց տան հյուրասենյակում հաց ուտելու ժամանակ, սննունդը կոկորդում մնալու և ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: