ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.05.2019 11:04
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԲՈՒՅՍԻ ԹՓԵՐ
Ս.թ.մայիսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ն. Ռ-ի բնակարանը, որտեղ ննջասենյակի մահճակալի տակ հայտնաբերվել է 1 թղթյա տուփ, որի մեջ առկա էր վերջինիս կողմից ցանած և աճեցրած կանեփանման բույսի 9 թուփ:
Ն. Ռ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: