Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

03.05.2018 14:09

Հայտնաբերվել է թմրանյութի ապօրինի շրջանառություն դեպքեր

    Մայիսի 2-ին ժամը 18:05-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1995թ. ծնված Հ.Մ-ին, ում տաբատի գրպանում առկա թղթի մեջ հայտնաբերվել է 0,57 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, որը ձեռք է բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1996թ. ծնված Ս.Ա-ից:
   
   *  * *


   Մայիսի 2-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցից բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Ս.Ա-ին, ում տաբատի գրպանում անձնական զննությամբ հայտնաբերվել է 1,04 գրամ քաշով չորացված ու մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով բուսական զանգված,  որը ձեռք  էր բերել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Յու.Ղ-ից: Ս.Ա-ն ձեռք բերած թմրամիջոցից որոշակի չափաբաժին տվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1995թ. ծնված Հ.Մ-ն:
 
*  * *
 

      Մայիսի 2-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ իրացնելու կասկածանքով անձնական զննության են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Յու.Ղ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգվածներով 2 փաթեթ` ընդհանուր 1,55 գրամ քաշով, վերջինիս տան զննության ժամանակ ննջասենյակի դարակում հայտնաբերվել է թվով 6 թղթե փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփանման բույսի  67 սերմ, իսկ նրա տան դիմացի բանջարանոցում հայտնաբերվել է պլաստմասե տարաների մեջ աճեցրած թվով 16 հատ կանեփանման բույսի սածիլներ:  
         Պարզվել է, որ Յու.Ղ-ն 2017թ. դեկտեմբերից մինչև 2018թ. մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում թվով 6 փաթեթ նմանատիպ զանգված է իրացրել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1996թ. ծնված Ս.Ա-ին: