ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.06.2014 15:26
Հայտնաբերվել է թմրանյութ
Հունիսի 4-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացնելիս թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկել «Կառկառ ճամբար»-ի տարածքում առկա տնակը (Նաբերեժնայա փողոց), որի տանիքի տակ հայտնաբերվել է 10.2 գրամ կանաչ գույնի խոշոր մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ մուտքի դռան մոտ գետնին ընկած` 1.8 գրամ նմանատիպ զանգված, որը պատկանում է Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակչուհի, 1995թ. ծնված Մ. Ա-ին: