ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2018 17:15
Հայտնաբերվել է անհայտ կորած քաղաքացու դին
Մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1961թ. ծնված Վ.Հ-ն, դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ կինը` 1961թ. ծնված Լ.Հ-ն նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը ժամը 10:00-ին Լ. Հ-ի դին հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի դիմացի այգում՝ ծառից կտորե պարանով կախված վիճակում: