ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2017 15:39
Հայտնաբերվել է «Մարիխուանա» թմրանյութի նմանվող զանգված
Հոկտեմբերի 30-ին ժամը 12:25-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի բնակիչ 1980թ. ծնված Ա.Ս-ի տունը, որտեղ հյուրասենյակի բազմոցի վրա դրված վերջինիս սպորտային բաճկոնի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 1.97 գրամ քաշով դեղնականաչավուն գույնի չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, ննջասենյակի պատուհանագոգից թիթեղյա տարայի մեջ` 11.05 գրամ, իսկ նկուղային հարկում` 2 պարկի մեջ 680 և 410 գրամ քաշով նմանատիպ զանգվածներ: