ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.12.2017 12:56
Հայտնաբերվել է «Մարիխուանա» թմրանյութի նմանվող զանգված
Դեկտեմբերի 8-ին ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները զննության են ենթարկել, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1982թ. ծնված Դ.Գ-ի կողմից օգտագործվող` Խնածախ գյուղի վարչական տարածքում գտնվող տունը, որի ննջասենյակի պահարանի վրա հայտնաբերվել է 2,08 գրամ քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» թմրանյութի նմանվող զանգված: