ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.01.2017 18:08
Հայտնաբերվել է 1633 գրամ կանեփանման բույսի զանգված
Հունվարի 12-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել Կարվին թաղամասի բնակիչ, 1971թ. ծնված Ե. Ն-ի (նախկինում դատված) տան կից նկուղը, որտեղ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1012 գրամ կանեփանման բույսի չորացված ու մանրացված զանգված, իսկ տան կից բանջարանոցում առկա հավաբնում՝ 621 գրամ նմանատիպ զանգված:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմում է 1633 գրամ: