ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.10.2015 14:37
Հայտնաբերվել է 15,61 գրամ թմրանյութի չորացված զանգված
Հոկտեմբերի 29-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Գ-ին պատկանող «ՎԱԶ-21213» ավտոմեքենան, որի շարժիչի ծալովի կափարիչի տակ հայտնաբերվել է թղթե 3 փաթեթների մեջ փաթեթավորված 11,99 գրամ ընդհանուր քաշով, իսկ սրահում թղթե 2 փաթեթների մեջ փաթեթավորված 3,62 գրամ ընդհանուր քաշով, սպեցիֆիկ հոտով, դեղնականաչավուն գույնի, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներ:
Ա. Գ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին: