ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2014 15:59
Հայտնաբերվել են կանեփանման բույսի թփեր
Հունիսի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Արցախէներգո» ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Հ-ի կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 83 թուփ:
***
Հունիսի 8-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի և ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Արաքսավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Ս-ին պատկանող Թաղասեռ գյուղում գտնվող տնամերձ բանջարանոցում հայտնաբերել են մշակված կանեփանման բույսի 2 թուփ: