ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2018 15:04
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն
Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1969թ. ծնված Ա. Մ-ին և նրան պատկանող առանձնատունը, որի արդյունքում վերջինիս կիսատաբատի գրպանում, տան տարբեր սենյակներում և հավաբնում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 5.34 գրամ չոր և 50.48 գրամ թաց կանեփանման բույսի զանգվածներ, թիթեղյա տարաներում աճեցված կանեփանման 2 բույս, նմանատիպ բույսի մեկ ճյուղ, ինչպես նաև կանեփանման բույսի 275 սերմ: