Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

23.05.2014 19:15

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ 2014/2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան (այսուհետ` ակադեմիա) իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

2. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը (այսուհետ՝ քոլեջ) իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

3. Ակադեմիայում եւ քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձեւով պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ եւ նրանց տրվում է կրթաթոշակ:

4. Ուսուցման համար կարող են դիմել`

1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան եւ 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

5. Դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` 

1) անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ.

2) կրթության մասին վկայական` միջնակարգ կրթության մասին ատեստատ կամ դիպլոմ.

3) զինգրքույկ. 

4) դիմում. 

5) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը եւ դրանց պատճենները.

6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն)` համաձայն սույն հայտարարության 9-րդ եւ 10-րդ կետերի.

7) 3 x 4 չափսի լուսանկար (4 հատ).

8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.

9) հոգենյարդաբանական, նարկոլոգիական եւ տուբերկուլյոզային դիսպանսերներից տեղեկանքներ:

6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար անձնագրերով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր.

1) ակադեմիայի դիմորդները` ս/թ. օգոստոսի 2-ին, ժամը 11.00-ին, 

2) քոլեջի դիմորդները` օգոստոսի 15-ին ժամը 11.00-ին:

Նշված ժամին տեղի կունենա դիմորդների եւ նրանց ծնողների հանդիպումը ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

8. Ակադեմիայում եւ քոլեջում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի` մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում համակարգչի միջոցով) եւ ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա: 

9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, հայոց եւ ռուսաց լեզուների իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը եւ անձնային որակները (սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային եւ այլ ոլորտներ):

10. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է՝ 

1) արական սեռի դիմորդների համար.

ա) վազք` 100 մ

բ) վազք` 3000 մ

գ) ձգում պտտաձողի վրա,

2) իգական սեռի դիմորդների համար.

ա) վազք` 100 մ

բ) վազք` 1000 մ

գ) ուժային համալիր վարժություններ: 

Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը: 

11. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը: 

12. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձեւերից դրական միավորներ ստացած հետեւյալ դիմորդները.

1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:

13. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն.

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով (շքանշաններով եւ մեդալներով) պարգեւատրվածները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.

3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները: 

14. Ակադեմիայի եւ քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:

15. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 28.08.2003 թ. «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշմամբ սահմանված եւ ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012 թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգերին համապատասխան:

16. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձեւի համար վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց եւ արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 12-րդ կետով եւ 13-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:

17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

18. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձեւը չի ավարտվել:

19. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

20. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում է ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձեւի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար: 

21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի եւ կրթահամալիրի միջեւ կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

22. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի. 

2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`

2.1) հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ. 

2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով: 

23. Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 2-ից հուլիսի 4-ը ներառյալ, իսկ քոլեջի դիմորդների փաստաթղթերը` հունիսի 9-ից հուլիսի 11-ը ներառյալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում, ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Հասցեն՝ ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.

1) ակադեմիայի դիմորդների համար` օգոստոսի 5-ից 15-ը, 

2) քոլեջի դիմորդների համար` օգոստոսի 19-ից 28-ը: 

Տեղեկությունների համար զանգահարել՝ 77-80-33:   Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: