ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2019 12:39
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս.թ.օգոստոսի 7-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Մ. Պ-ն դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Պ-ն օգոստոսի 5-ին ժամը 17:00-ի սահմաններում վերջինիս պատկանող անասնաֆերմայի տարածքում մեկ անգամ ձեռքով և ոտքով հարվածել է իրեն:
Ս.թ.օգոստոսի 7-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1979թ.ծնված Ի. Մ-ն դիմում է ներկայացրել Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Պ-ն ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 12:00-ի սահմաններում իրենց տան բակում ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: