ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.12.2019 12:18
Հադրութի շրջանում ընտանի թռչուններ են հափշտակել
Դեկտեմբերի 19-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Զ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր տան բակում տեղակայված հավաբնից գաղտնի հափշտակել է 2 թև հնդկահավ և 2 թև հավ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
Դեկտեմբերի 19-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Զ. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային առ այն, որ դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08:20-նն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր տան բակում տեղակայված հավաբնից գաղտնի հափշտակել է 4 թև հնդկահավ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: