ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2019 12:14
Հադրութի շրջանի բնակիչն իր տան բաղնիքում մահացել է
Նոյեմբերի 20-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Կ. Ա.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Հ.-ն գյուղում տեղակայված իր տան բաղնիքում մահացել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Է. Հ.-ն նույն օրը ժամը 19:55-ին իրենց տան առաջին հարկում գտնվող բաղնիքում հայտնաբերել է իր եղբորը՝ Հ. Հ.-ին մահացած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: