ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.04.2017 15:18
Կրակոց՝ վիճաբանության ժամանակ
Ապրիլի 27-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Մարտակերտ քաղաքի Նալբանդյան փողոցի N տան բնակիչ 1988թ. ծնված Ա. Մ-ն, ապրիլի 26-ին ժամը 23:00–ի սահմաններում նույն քաղաքի Չարենց փողոցի N տան բնակիչ 1954թ. ծնված Ռ. Ն-ի տնից առանց թույլտվության ձեռք է բերել նշված տանը ժամանակավոր բնակվող 33 ամյա Ն. Ն-ին պատկանող 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և նույն օրը իրենց տանը վիճաբանության ընթացքում Ռ.Ն-ի գլխավերևով 1 անգամ կրակել դեպի պատշգամբ:
Հրացանն առգրավված է: