ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2019 14:46
ԿՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅՐՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Ս.թ.օգոստոսի 14-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 13:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Դ. Պ-ն ստորին վերջույթների, ոտնաթաթերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Դ. Պ-ն նշված վնասվածքը ստացել է Քռասնի գյուղի վարչական տարածքում՝ իր կողմից անզգուշությամբ վառած կրակը մարելու հետևանքով: Լրիվությամբ այրվել է նաև նույն տարածքում գտնվող վերջինիս պատկանող «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: