ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.04.2020 11:13
Կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակիները
Մարտի 31-ին Հադրութի շրջանի բնակչուհի, 1998թ. ծնված Ա. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձիք քարեր նետելու միջոցով ջարդել է գյուղում տեղակայված իր հայրական առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի 2 ապակիները:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: