ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.05.2018 12:17
Կողաշրջվել է «ՖԻԱՏ» ավտոմեքենան՝ ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 1995թ. ծնված Ա.Դ-ն, վարելով «ՖԻԱՏ» ավտոմեքենան Մարտունի–Կարմիր շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակչուհի՝ 1958թ. ծնված Ն.Խ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: