ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2015 16:28
Կողաշրջված Օպելի վարորդը և ուղևորները տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն
Օգոստոսի 8-ին, 07:45-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Ավան թաղամասի Նարեկացու փողոցի 40-րդ շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Ռ. Բ-ն, վարելով «Օպել Աստրա Ջ» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ նույն քաղաքի բնակիչներ, 1968թ. ծնված Մ. Վ-ն, 1971թ. ծնված Գ. Դ-ն, 1991թ. ծնված Ս. Վ-ն և 1998թ. ծնված Մ. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: