ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.06.2017 17:24
Կողաշրջված Վոլկսվագենի ուղևորները ստացել են վնասվածքներ
Հունիսի 18-ին ժամը 14:20-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Գ. Շ-ն, վարելով «Վոլկսվագեն գոլֆ 3» ավտոմեքենան, Կարմիր գյուղ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1987թ. ծնված Հ. Խ-ն և նույն քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Յ.Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: