Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

08.02.2016 23:18

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի նախագահությամբ

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի նախագահությամբ

Ընթացիկ տարվա փետրվարի 8-ին, ԼՂՀ ոստիկանությունում կայացավ կոլեգիայի նիստ, որի օրակարգի 1-ին հարցը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։

Կոլեգիայի նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

2015թ. ընթացքում  հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 32,6%-ով, 2015թ-ին՝ 464 հանցագործություն՝ 2014թ. 350-ի դիմաց, որոնցից 144-ը՝ 68-ի դիմաց, հաշվետու ժամանակաշրջանում գրանցված նախկին տարիներին կատարված հանցագործություններ են։ Չնայած հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 114 դեպքով, սակայն դրա հետ մեկտեղ, 2014թ. համեմատությամբ, 0,4%-ով (92,1%-ից 92,5%) աճել է նաև  հաշվետու տարում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում 11-ով (62-ից 73) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 18-ով` (67-ից 85) վիրավորների քանակը, իսկ զոհերի քանակը նվազել 2-ով (14-ից 12)։

Մատնանշելով ԼՂՀ ոստիկանության պետի 2015թ. հոկտեմբերի 23-ի հրամանի համաձայն ԼՂՀ ոստիկանության շտաբի և կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ծառայողներից ստեղծված հանձնախումբի կողմից ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում, պետական պահպանության, քրեակատարողական վարչություններում և տարածքային մարմիններում  կատարված համալիր-տեսչական ստուգումների արդյունքները՝ նշվեց, որ ստուգումների ընթացքում հայտնաբերված մի շարք թերություններ և էական նշանակություն չունեցող բացթողումներ մասնակիորեն տեղում վերացվել են։

Համալիր-տեսչական ստուգումների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանի կողմից ներկայացված առաջարկությունների օրինագիծը ԼՂՀ  ոստիկանության պետի կողմից հավանության արժանացավ։

Ընդհանրացնելով համալիր տեսչական ստուգումների արդյունքները և անդրադառնալով վերջին տարիներին ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում ու ստորաբաժանումներում անցկացված ստուգումների պրակտիկայի ուսումնասիրությանը՝ նշվեց, որ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններն ու ստորաբաժանումները իրենց օպերատիվ-ծառայողական գործունեությունը հիմնականում կազմակերպում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

Այնուհետև, ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին կոլեգիայի որոշման նախագիծը։

ԼՂՀ ոստիկանության պետը, բավարար գնահատելով ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, անհատական բայցև հրապարակային վերլուծության և քննարկման ենթարկեց ինչպես իր տեղակալների, այնպես էլ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պետերի գործունեության արդյունավետությունը՝ մի շարք առանցքային ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ տալով պատասխանատուներին։ 

Մեկ առ մեկ վերլուծելով վարույթում գտնվող չբացահայտված 34 հանցագործությունները, դրանց թվում 7 բնակարանային գողությունները, ոստիկանության պետը խստագույնս պահանջեց դրանցից յուրաքանչյուրի դեպքով իրականացնել նպատակային միջոցառումներ և կարճ ժամանակահատվածում ապահովվել դրանց բացահայտումը։

«Ամենամտահոգիչ հանգամանքը հանցագործությունների աճն ու դրանց բացահայտման հրամայականն է։ Պահանջում եմ ապահովվել հանցագործությունների, մասնավորապես բնակարանային գողությունների  100 տոկոսանոց բացահայտում։ Դա անհնար  չէ իրագործել, եթե կա քրտնաջան աշխատանք և նպատակային ուղղվածություն։

Որպես օրինակ ընդունեք տարածքային այն ստորաբաժանումները, որոնց հաջողվել է հասնել 100 տոկոսանոց բացահայտման, իսկ նրանք, որոնք հասցրել են հատել միայն 80 տոկոսի սահմանագիծը պարտավոր են իրականացնել այնպիսի համալիր միջոցառումների ծրագիր, որի դեպքում կհասնեն 100 տոկոս կատարյալ բացահայտման։  

Հիշեք, որ նույնիսկ պատճառված ամենանվազ վնասի չափով անբացահայտ հանցագործությունը բացասականորեն է ներազդում հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վերաբերմունքի ձևավորման վրա։ Քաղաքացու հավատն առ ոստիկանություն պայմանավորվում է օրենքի գերիշխանությամբ և նրա շղարշի տակ պաշտպանվածությամբ, իսկ դա հնարավոր է միայն հանցագործին մեկուսացվածության մեջ տեսնելու դեպքում», - նշեց ոստիկանության պետը։        

Ոստիկանության պետը իր մտահոգություններն արտահայտեց նաև զենք, զինամթերքի հայտնաբերման և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ՝ վերջինիս դեպքում կարևորելով անհատական դաստիարակչական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։

Կոլեգիայի նիստը ավարտվեց պարգևատրման արարողությամբ։

2015 թվականի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեությունում ունեցած բարձր ցուցանիշների համար ԼՂՀ ոստիկանության պետը ոստիկանության Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջբաժինների պետերին պարգևատրեց թանկարժեք նվերներով, իսկ ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին վաղաժամկետ շնորհվեց ոստիկանության փոխգնդապետի հերթական կոչում։

2015 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը կզետեղվի կայքի «Վիճակագրություն» բաժնի «Տարի» ենթաբաժնում: